Ադրբեջանը հայտարարել է, թե իբրև հայկական կողմը կրակել է իր դիրքերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

բանակ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե իբրև իր դիրքերի վրա հայկական կողմից կրակոցներ են արձակել։ Այս մասին գրել  է РИА Новости-ն։

«Հունիսի 24-ին, 14:30-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Բերդի շրջանի Այգեձոր գյուղի մոտակայքում տեղակայված դիրքերից կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ ՝ Թովուզի Մունջուղլու գյուղի ուղղությամբ: Ադրբեջանի բանակի անձնակազմի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան », - հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։

--00—ՄՀ