Պարույր Սեւակ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News  

․

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 17։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սեւակ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին, մարվել՝ 20։25-ին: Այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք։

--00--ԱՀ