Առաջարկում ենք պառկել գետնին, երբ պողպատե առաջնորդը դուրս է գալիս նիստերի դահլիճից

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News  

Էդգար Ղազարյան

Այս կառավարության պարագայում, առաջարկում ենք ավելացնել արարողակարգային մեկ այլ դրվագ՝ պառկել գետնին, երբ պողպատե առաջնորդը (NIKMETAL)-ը դուրս է գալիս նիստերի դահլիճից, կամ ինքնազարկվել պատերին, երբ նա դիտողություն է անում կառավարության անդամներից որեւէ մեկին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Արարողակարգային իմաստով տարօրինակ ոչինչ չկա, երբ կառավարության անդամները ոտքի են կանգնում՝ պետության ղեկավարի նիստերի դահլիճ մտնելու պահին։ Սակայն այս կառավարության պարագայում, առաջարկում ենք ավելացնել արարողակարգային մեկ այլ դրվագ՝ պառկել գետնին, երբ պողպատե առաջնորդը (NIKMETAL)-ը դուրս է գալիս նիստերի դահլիճից, կամ ինքնազարկվել պատերին, երբ նա դիտողություն է անում կառավարության անդամներից որեւէ մեկին։

Պետական արարողակարգում կարելի է այսուհետ ավելացնել նամազի հատուկ ժամ։ Մասնավորապես, կառավարության նիստից առաջ, նիստի բոլոր մասնակիցները, կառավարության բակում կարող են չոքել գետնին, գլուխները դնել ասֆալտին եւ, մինչեւ կառավարական շենք մտնելը, երկրպագել իրենց առաջնորդին, որից հետո շենքի մուտքի մոտ, մուրճի մեկական հարված գլխներին ստանալով, մուտք գործեն շենք։

--00--ԱՀ