Ուշագրավ գործընթացներ. ինչ է հրահանգվել դատական համակարգի աշխատողներին. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News  

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում ուշագրավ գործընթացները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը որոշել է վերահսկողության տակ պահել դատական համակարգի ներկայացուցիչներին:

Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ Վճռաբեկ դատարանի նախագահն իր մոտ է կանչել դատական համակարգի ներկայացուցիչներին եւ զգուշացրել, որ վերջիններս սոցիալական ցանցերում պետք է ավելի կոռեկտ լինեն, չհավանեն իշխանության դեմ որեւէ գրառում, նման մեկնաբանություն չթողնեն եւ գրառում չկատարեն: Վճռաբեկ դատարանի նախագահը հակառակ դեպքում սպառնացել է, որ պատասխանատվության են ենթարկվելու եւ ընդհուպ հեռացվելու են աշխատանքից:

Խոսքը վերաբերում է ոչ միայն դատավորներին, այլև նույնիսկ գորածավարներին, քարտուղարուհիներին, որոնք եւս սոցիալական ցանցերում պետք է ակտիվ չլինեն եւ չդրսեւորեն այնպիսի պահվածք, որը կարող է ընդդեմ իշխանությունների լինել:

Այսինքն՝ դատական համակարգում սկսել են վերահսկողություն իրականացնել, որպեսզի միայն իշխանահաճո վերաբերմունք լինի: Հետո էլ խոսում են, թե ապաքաղաքական է դատական համակարգը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ