Հրդեհ՝ Մասիսի աղբավայրում․ այրվել է տրակտոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Հունիսի 25-ին՝ ժամը 03:07-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում այրվում է տրակտոր, և առկա են հրդեհի օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 6000 քմ տարածքում առկա են հրդեհի օջախներ։

--00—ԼՄ