ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահներն ապահովում են բջջային կապի աշտարակների վերականգնման աշխատանքների անվտանգությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Նոր աշտարակը մեզ հնարավորություն կտա երեք բնակավայրերին ապահովել բջջային կապով և ինտերնետով։ Մեր անվտանգությունն ապահովում են ՌԴ խաղաղապահ ուժերը»,-նշել է շինարարական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Առուստամյանը։
Բջջային աշտարակներից բացի կտեղադրվեն սարքավորումներ՝ անլար ընդգրկուն ցանց ստեղծելու համար, ինչը կբարձրացնի տեղեկատվության փոխանակման արագությունը։
--00—ՄՀ