Վարչական դատարանը վերացրել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ԿԸՀ նախազգուշացումը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

․

Վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցն ընդդեմ ԿԸՀ-ի եւ վերացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ԿԸՀ նախազգուշացումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  Վարչական դատարանում բողոքարկել էր ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար:

--00--ԱՀ