Լոռու մարզում 32-ամյա տրակտորիստը հետընթաց կատարելիս գլորվել է ձորը. վերջինս մահացել է

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

․

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18:00-ի սահմաններում Օձուն համայնքի Ամոջ բնակավայրի  «Յոլկուտի տակ»  կոչվող տարածքում Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակիչ, 32-ամյա Գևորգ Այվազյանը իր վարած   «Բելառուս» մակնիշի տրակտորով խոտ հավաքելու ժամանակ  հետընթաց կատարելիս կորցրել է տրակտորի կառավարումը և մոտ 160 մետր գլորվել դաշտի զառիթափ տեղանքում:

Գ.Այվազյանը մարմնական վնասվածքներով Ալավերդու բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

--00--ԱՀ