Թուրքիայում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 26,  24News

երկրաշարժ

Թուրքիայի Բինգյոլ նահանգում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:  

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 21:28-ին, 15,51 կիլոմետր խորությամբ օջախում։

Ցնցումներ են զգացվել նաև Մուշ, Դիարբեքիր և Մալաթիա նահանգներում:

Ավերածությունների կամ զոհերի մասին չի հաղորդվում:

  --00—ՄՀ