ՊՆ ղեկավարն այցելել է ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող ռազմարդյունաբերական ընկերություններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

նկար

Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրությամբ զբաղվող մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նախարարի պաշտոնակատարը շրջել է արտադրական սրահներում, ծանոթացել ընկերությունների գործունեությանը, իրականացվող նախագծերին և ապագա ծրագրերին:

նկար

Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է ընկերությունների արտադրանքը, մասնավորապես՝ ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օրինակները։ Այցի ընթացքում քննարկվել են նաև ռազմարդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները։

Վաղարշակ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության ակտիվացում է նկատվում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է պետություն-մասնավոր փոխշահավետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

նկար

--00—ԼՄ