Գյուղացիները փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը. նրանք ոռոգման ջուր են պահանջում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Ոռոգման ջուր պահանջող արմավիրցիներն այսօր ակցիա են արել Երևան-Արմավիր ավտոճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է, և հարյուրից ավելի մեքենա մնացել է խցանման մեջ:

Բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարների և ցույցը հսկող ոստիկաններիի միջև տեղի է ունեցել վիճաբանություն և հրմշտոց, սակայն իրավապահներին հաջողվել է ցրել ցույցը և բացել ճանապարհը:

--00—ԼՄ