Կանադայի ԱԳ նախարարը մի քանի ամսով դեսպան Ստեֆան Դիոնին նշանակել է ՀՀ-ում հատուկ բանագնաց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

նկար

Գերմանիայում դեսպան և Եվրամիության ու Եվրոպայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին Հայաստանում հատուկ բանագնաց է նշանակվել, այդ մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն, գրում է canada.ca-ն:

Ըստ աղբյուրի՝ նշանակման նպատակն այն է, որ այս առաքելության արդյունքում ամրապնդվի Կանադայի հասարակության աջակցությունն ի շահ Հայաստանի ժողովրդավարության: Հատուկ բանագնացը կուսումնասիրի այն տարբերակները, որոնց միջոցով Կանադան կխթանի Հայաստանի քաղաքացիական հասարակության ջանքերը, կամրապնդի ժողովրդավարական կառույցները, կընդլայնի բազմակողմ կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը, ինչպես նաև կնպաստի տնտեսական աճին:

Ստեֆան Դիոնը կայցելի նաև Հայաստան ՀՀ կառավարության բարձրաստիճան ղեկավարների և առանցքային գերատեսչությունների, ինչպես նաև գործընկեր դեսպանությունների, քաղաքացիական հասարակական խմբերի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և տեղական լրատվամիջոցների  ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:

Հատուկ բանագնացի առաքելությունը կտևի մի քանի ամիս, որը կներառի առցանց խորհրդակցություններ Կանադայում շահագրգիռ կողմերի և Հայաստանի գործընկերների մասնակցությամբ, հայտնում է աղբյուրը:

--00—ԼՄ