«Nissan XTrail»-ը լցակայանում բախվել է «Nissan-ին», ապա մահացու վրաերթի ենթարկել 1 մարդու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

նկար

Հունիսի 26-ին ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմանում «Nissan XTrail» մակնիշի ավտոմեքենան Աճառյան փողոցում բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի տարածքում լիցքավորվող «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենային։ «Nissan XTrail»-ը վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորողին, հայտնում է  shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթար-վրաերթի հետևանքով 2 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի  և վիրավորի ինքնությունը։ 

--00—ԼՄ