ԼՂ տարածքային միավոր գոյություն չունի և ղարաբաղյան հակամարտություն հասկացությունը չկա․Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

․

Հայաստանը միակ ճանապարհ ունի՝ նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից, և ընդհանուր առմամբ, չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը։ Այս մասին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։

Minval.az-ի փոխանցմամբ Ալիևը նշել է, որ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, և ղարաբաղյան հակամարտություն հասկացությունը չկա:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է, Հայաստանը պետք է ընդունի դա և աշխատի մեզ հետ սահմանների որոշման ուղղությամբ»,- ասել է նա:

--00--ԱՀ