Աշնանը պատվիրված ավտոբուսների մի մասը կհասնի Երևան․ Մարությանի տեսանյութը՝  գործարանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

«Ժոնգտոնգ գործարանի մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երևան հասցնելու համար»: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Երևանի Քաղաքապետ Հայկ մարությանը և կից տեսանյութ հրապարակել։

«Հիշեցնեմ, որ 211 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների մատակարարումը կսկսվի այս տարվա աշնանը: Եվս 100 բարձրակարգ ավտոբուս նախատեսում ենք ունենալ հաջորդ տարվա առաջին կեսին:

Շարունակում ենք երևանցիներին մեր խոսք տված ծրագրերի կատարումը»,-հավելել է Մարությանը:

--00—ԼՄ