Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել քարերի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

վթար

Հունիսի 28-ին, ժամը 02։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի քարերի մեջ․ վարորդը և ուղևոր Վ․ Մ․-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Սևանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժածներից մեկին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

--00—ՄՀ