Իշխանությունը խորապես թքած ունի 100-ավոր քաղաքացիների համար ստեղծված դժվարությունների վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

նկար

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրառում է արել որոշ տարածքներում իրականացվող բողոքի ակցիաների մասին։

«Արմավիրցիները փակել են միջքաղաքային ճանապարհ և, բնականաբար, մեծ դժվարություններ են ստեղծել հարյուրավոր քաղաքացիների համար: Նույն վիճակն է նաև Արարատի մարզում:

Կապիտուլյանտ իշխանությունն այդ ճանապարհները բացելու համար մատը մատին չի տալիս: Իշխանությունը խորապես թքած ունի հարյուրավոր քաղաքացիների համար ստեղծված դժվարությունների վրա:

Բայց որևէ մեկը հանկարծ փորձի փակել կապիտուլյանտի ճանապարհը, օրինակ՝ Պռոշյան փողոցում կառավարական առանձնատան ճանապարհը, ոստիկանության ամբողջ զորքը 5 րոպեում կլինի տեղում և բիրտ ուժի գործադմամբ կբացի կապիտուլյանտի ճանապարհը:

Փորձե՞նք...»,-գրել է նա։

--00—ԼՄ