Թուրքիան Bayraktar-ներ է վաճառում Ալբանիային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News 

Բայրաքթար

Ալբանիան Թուրքիայից կգնի 8մլն եվրո արժողությամբ թուրքական  «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և հարվածային ԱԹՍ-ներ կգնի: 

Հունիսի 23-ին Ալբանիայի խորհրդարանի կողմից հրապարակված փաստաթղթում նշվում է, որ ԱԹՍ-ների գնումն ուղղված է ազգային անվտանգության ապահովմանը: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Ալբանիայի ներքին գործերի նախարար Բլեդար Չուչին հունիսի սկզբին հանդիպում էր ունեցել «Baykar» ընկերության ղեկավարության հետ, այցելել ԱԹՍ-ների գործարան: 

Նշվում է, որ դեռևս 2020թ. Ալբանիան թուրքական պաշտպանական արդյունաբերության ընկերություններից՝ «Ազգային ռազմական տեխնոլոգիաների պաշտպանական համակարգեր ընկերության» կողմից պատրաստված հակադրոնային համակարգ էր գնել՝ դառնալով առաջին գնորդը: 

--00—ՄՀ