Երբ գան ձեր հետևից, արդեն ուշ է լինելու․ Մարությանը՝ ապօրինի կառույցների տերերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

կոլաժ

Ապօրինի շինություններ կառուցած քաղաքացիները հաճախ խնդրում են ժամանակ տալ՝ «իրենց ձեռքով» շինությունները քանդելու համար:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանը։

«Այս կրպակն էլ ապօրինի, հանրային շահի անտեսմամբ տեղադրվել էր Երևանի ամենակենտրոնում՝ Սպենդիարյան փողոցում։

Ապօրինի շինություններ կառուցած քաղաքացիները հաճախ խնդրում են ժամանակ տալ՝ «իրենց ձեռքով» շինությունները քանդելու համար: Քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորում է նրանց՝ ժամ առաջ քանդել ապօրինի կառույցները, որովհետև, երբ քաղաքապետարանի աշխատակիցները գան նրանց հետևից, արդեն ուշ է լինելու»:

--00—ՄՀ