Ա. Գևորգյանի՝ զորամասի հրամանատարի պարտականությունները շարունակում են կասեցված մնալ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանը, իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ավարտին ներկայացել է զորամաս և շարունակում է կատարել հրամանատարի պարտականությունները, հայտնում ենք, որ ծառայողական քննությունը երկարացվել է առնվազն մինչև հուլիսի 5-ը, հետևաբար՝ գնդապետ Ա. Գևորգյանի՝ զորամասի հրամանատարի պարտականությունները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ շարունակում են կասեցված մնալ մինչև ծառայողական քննության ավարտը»։

--00--ԱՀ