Հրդեհ՝ Նոյեմբերյանում․ անասնակերով բարձած «ԶԻԼ 131» և անասանագոմի տանիք է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

նկար

Հունիսի 28-ին՝ ժամը 19։04-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի «Ֆրունզիկ»-ի աղբյուրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա՝ բարձած անասնակերով:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:23-ին, մարվել՝ հունիսի 29-ին, ժամը 06:40-ին:

Այրվել են «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան՝ բարձած մոտ 150 հակ անասնակերով, մոտակայքում գտնվող անասանագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 350 քմ) և տանիքում՝ մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր։

նկար

--00—ԼՄ