Մասիսում երիտասարդները փորձել են գողանալ առևտրի կենտրոնի պատուհանները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Հունիսի 24-ին ոստիկանության Մասիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արարատյան փողոցի մի շենքից երեք երիտասարդ գողություն են անում:

Ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում Արարատյան փողոցի շենքերից մեկի հետնամասից բաժին բերման ենթարկվեցին Մասիսի բնակիչ երեք անչափահաս տղաներ՝ «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ:

Պարզվեց՝ նախկին առևտրի կենտրոնի շենքից պատուհաններ էին ապամոնտաժել, բեռնել մեքենան, սակայն գործն ավարտին հասցնել չէր հաջողվել։ Ոստիկանները բռնել էին։
Գողոնն առգրավվել է:

Նախապատրաստվում են նյութեր։

--00--ԿԿ