Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն ռեկորդային թվով հայ շախմատիստներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News 

շախմատ

Հուլիսի 10-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում կմեկնարկեն շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկությունները, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այս մասին գրել է Armsport.am-ը։

Տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։

Այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մասնակիցների թիվը առավելագույնը եղել է 4։

Կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնի Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։

 --00—ՄՀ