Փաշինյանը բանակը կրճատում է տնտեսված գումարով պոպուլիստական հարցեր լուծելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

«ՀՀ պաշտոնատար անձանց հատկապես վերջին շրջանի հայտարարություններից ակնհայտ է, որ ՀՀ-ն ոչ միայն ձեռք է քաշել Արցախից, այլ փորձում է ձեռք քաշել նաև ՀՀ սահմաններից»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ բանակցություններ են ընթանում ռուսական զորքերի հետ՝ մեր սահմանների պաշտպանության համար։

«Վերջին շրջանում դրա մասին խոսում են թե՛ Պաշտպանության նախարարը, թե՛ ԱԽ քարտուղարը, և ես տպավորություն եմ ստանում, որ ՀՀ-ն այստեղ մեխանիկական մեկ խնդիր է փորձում լուծել․ ՌԴ-ի միջոցով որքան հնարավոր է շատ ապահովել մեր սահմանների պաշտպանությունը, դրա հաշվին կրճատել բանակը և կատարել տնտեսումներ:

Պրոֆեսիոնալ բանակ, Զինված ուժերում բարեփոխումներ և այլն, սրանք լրիվ չափազանցված բաներ են, այս ամենի տակ տեղի է ունենում բանակի մեխանիկական կրճատում, որի նպատակը միջոցներ տնտեսելն է, և դրանք պոպուլիզմի համար նախատեսված ոլորտներ ուղղելն է»,- ասել է Աբրահամյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև անվտանգային, ինչպես նաև ներքաղաքական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--00--ԿԿ