Ford-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

վթար

Հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գեորգի Մալխասյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Ներքին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  կողաշրջման հետևանքով Գ. Մալխասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝  վարորդ Գ. Մալխասյանն աշխատում է «Մալխասյան Գեորգի» ԱՁ տնօրեն։  

--00—ՄՀ