Ընտրության մեխանիկան կամ ինչպես օրգանական 5%-ը դարձնել կեղծ 54%․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Քաղաքական

«Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընտրության մեխանիկան կամ ինչպես օրգանական 5%-ը դարձնել կեղծ 54%:
Անցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ապշեցրեցին գրեթե բոլորին. ընդդիմությանը, իշխանությանը, ԺՊ-ին, Հայաստանի քաղաքացիներին, տարածաշրջանի պետություններին:

Նույնիսկ Ալիևն էր զարմացել ու երջանկացել, քանի որ հոգեպես պատրաստվել էր իր համար վատթարագույնին և միջոցներ էր ձեռնարկում Հայաստանի նոր իշխանության բանակցային դիրքերը թուլացնելու համար:

Ընտրությունների պաշտոնական արդյունքները, բացի զարմանքից, նաև ծաղր ու ծանակ բերեցին մեր հասցեին, քանի որ աշխարհում առաջին ժողովուրդն էինք, որ ընտրություններում ձայն տվեցինք պետական դավաճանին, թշնամու ազդեցության գործակալին, համազգային հաղթանակը թշնամուն վաճառածին:

Մի խոսքով համազգային խայտառակություն, որից թշնամին՝ տեսնելով մեր հակապետական ընտրությունն ու իր ոտքերի տակ պառկած մարդկանց վերընտրությունը, հաստատ կօգտվի և կփորձի հասցնել վճռական հարվածն ու կործանել Հայկական պետականությունը:

Իրականոթյունը, սակայն, տրամագծորեն հակառակն է. այս իշխանությունը ընտրություններում ՉԻ ՀԱՂԹԵԼ և ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ Հայ ժողովրդի վստահությունը մի քանի պատճառով:
Նախըտրական քարոզարշավի ընթացքում անզեն աչքով տեսանելի էր իշխանության սպառված ու սնանկ լինելը, նախընտրական հավաքները սակավամարդ էին՝ զուրկ էներգետիկայից ու հանրային աջակցությունից, իսկ բոլոր սոցիոլոգիական հարցումները կանխատեսում էին իշխանության ջախջախիչ պարտություն:

Իր հաղթանակին չէր հավատում նաև դավաճանական ռեժիմը, ինչի վառ վկայությությունն էր իշխանության կողմից բողոքի ցույցերի նախապատրաստվելուն ուղղված քայլերն ու հռետորաբանությունը (Հանրապետության հրապարակը հունիսի 21-ից 23-ը վերցնելու Երևանի քաղաքապետարան ներկայացված ծանուցումը, ինչը՝ անսպասելի «հաղթանակից» հետո չեղարկվեց):
Այսպես, ըստ պաշտոնական տվյալների Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է ընտրությանը պաշտոնապես մասնակցած քաղաքացիների 688.000 ձայն, կամ 53.9%-ը:

1. Արդեն իսկ բացահայտվել է իշխանությանը տրված ավելի քան 200.000 ձայների կեղծում, ինչը արդեն զրկում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կառավարություն ձևավորելու իրավունքից;

2. Օրվա իշանության ավանդական աջակցությունը, որը, տարբեր հաշվարկներով, կազմում է 15-ից -20%, որը պատկանում է օրվա իշխանությանը՝ անկախ անձի և ուժի տեսակից (վարչական ռեսուրս, բռնաճնշումներ, սպառնալիքներ, ընտրակաշառք);

3. Իշխանության հիմնական ախոյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քսան տարիների ընթացքում ձևավորած արհեստական հակավարկանիշը, որը իշխանությանը տվեց «դեմ» ձայների բավական մեծ թիվ: Այդ ձայները ոչ մի պարագայում չեն պատկանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և չեն կարող ընկալվել որպես քաղաքական աջակցության ցուցիչ (10-ից 15%);

4. Օտար պետությունների ենթակայության տակ գտնվող Հայաստանի կազմակերպված հանրույթները՝ կրոնական և սեռական փոքրամասնությունները, որոնք կազմակերպված ձևով իշխանության օգտին քվեարկեցին աշխարհաքաղաքական ազդեցիկ կենտրոնների ցուցումով (տարբեր հաշվարկներով մինչև 150.000 մարդ):

Եթե նշված անհերքելի փաստերը համադրենք հրապարակված պաշտոնական տվյալների հետ, ապա պարզ կդառնա, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային աջակցության ու վստահության իրական և օրգանական թիվը կազմում է 5-ից 7%, ինչն ամբողջովին արտացոլում է իրերի իրական դրությունն ու հասարակության քաղաքական տրամադրությունները:
Նախագահ Քոչարյանի կողմից մեկ ու կես տարի հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ ացկացնելու մասին երեկ արված հայտարարությունը լիովին տեղավորվում է Հայաստանի քաղաքական իրողությունների տրամաբանության մեջ:

Հ.Գ Եթե պետական դավաճանը մեկ անգամ էլ կխոսի հաղթանակի և ժողովրդի իրեն տրված «պողպատյա մանդատի» մասին, ցույց տվեք այս տեքստը և ձեռքի մուճով խփեք գլխին»:

--00--ԿԿ