Վահագն Վերմիշյանը 510 օր է ինչ գտնվում է ապօրինի կալանքի տակ․ փաստաբան

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Վերմիշյան

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը այն քչերից է, որը այս իշխանության օրոք ձերբակալվեց, ապա կալանավորվեց եւ մինչեւ այժմ գտնվում է կալանքի տակ։

Վերմիշյանիփաստաբանները տեղեկացնում են՝ նա 510 օր է ինչ գտնվում է ապօրինի կալանքի տակ գտնվող, Վերմիշյանին համարում են քաղբանտարկյալ։

Պաշտպանները բարձրաձայնում են նաեւ նրա առողջական խնդիրների մասին, սակայն տարբեր ատյաններում շարունակում  են նախկին պաշտոնյային թողնել կալանավորված։

Հիշեցնենք, որ  Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և խարդախություն կատարելու մեջ։

--00—ՄՀ