Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 30, 24News

․

Մոսկվան և Անկարան մտադիր են համատեղ ջանքերով նպաստել Բաքվի և Երևանի միջև պրակտիկ փոխգործակցության կարգավորմանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն կոորդինացնել մեր ջանքերը՝ աջակցելու Բաքվին և Երևանին լուծելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պրակտիկ հարցերը՝ շեշտադրելով վստահության միջոցների ամրապնդումը»,- նշել է Լավրովը:

--00--ԱՀ