Մալաթիա-Սեբաստիայում հատուկ տակտիկական ուսումնավարժանք է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

աին

Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գործողությունների կազմակերպումը ռազմական դրության հայտարարման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք է իրականացվել, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նպատակն էր ստուգել աշխատակիցների պատրաստվածությունը և իրենց առջև դրված խնդիրների կատարման կարգը, ուսումնասիրել, կատարելագործել կազմավորումների և աշխատանքային խմբերի գործնական հմտությունները:

Համաձայն պլանի՝ ուսումնավարժությունը անցկացվեց հետևյալ հաջորդականությամբ.

• ազդարարում
• պատսպարում
• հաշվառում
• կազմավորումների պատրաստականության բերում և աշխատանքային խմբերի ներգրավում
• իրավիճակի զարգացման դեպքում՝ առաջացած խնդիրներին արձագանքում
• առողջապահության, ոստիկանության և փրկարար ծառայության ուժերի հետ փոխհամագործակցության կազմակերպում:

Ամբողջ աշխատակազմը անցել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի, որից հետո քաղաքացիական պաշտպանության կազմավորումներն ու աշխատանքային խմբերը իրականացրել են առաջադրված խնդիրները: Վարժանքի ավարտին տեղի է ունեցել արդյունքների ամփոփում, նշվել թերությունները, տրվել համապատասխան ցուցումներ:

--00—ԼՄ