ԱԺ չանցնելու մեջ տեսնում ենք նոր հնարավորություններ, մեր քաղաքական ուղին չի ընդհատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

«Մնալու եմ քաղաքականության մեջ, ոչ միայն ես, այլև իմ թիմը մեծ անելիքներ ու ծրագրեր ունի: Առաջիկայում լինելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մենք չենք համարում, որ մեր քաղաքական ուղին այլևս շարունակելու տեղ չկա կամ դռները պետք է փակենք, գնանք։ Երիտասարդ ուժ ենք և շարունակելու ենք մեր գործունեությունը»,- այս մասին 24News-ին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Բնականաբար, միշտ չէ, որ քաղաքականության մեջ կարող ես հաջողությունների հասնել: Ի վերջո, 2015 թվականից՝ ինչ ստեղծվել է մեր կուսակցությունը, եղել ենք ընտրական պրոցեսների մեջ, բայց մեզ չի հաջողվել թե՛ ավագանիում, և թե՛ խորհրդարանում լիարժեքորեն աշխատել․ միշտ եղել ենք ընտրության շրջափուլի մեջ: Սակայն չի նշանակում, որ մեր քաղաքական ուղին ընդհատվել է: Որպես արտախորհրդարանական ուժ՝ տեսնում ենք նոր հնարավորություններ, որոնց իրագործման համար ունենք խելք և ուժ»,-ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ