Հարուցված քրեական գործով Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել, իսկ մեղադրյալ չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

․

Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Հատուկ քննչական ծառայությունից ասացին, որ այս պահին որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա. «Նախաքննությունը շարունակվում է»։

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքն ահազանգ էր ստացել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում այն համայնքների ղեկավարները, որոնք «Հայաստան» դաշինքի թիմակիցներն են, այդ համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։ Նման պահանջ է դրվել նաեւ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջեւ, եւ երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։

--00--ԱՀ