«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՍԴ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

1

«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է Սահմանադրական դատարան: Այդ մասին 24News-ին հայտնել են «Հայաստան» դաշինքից։

Այսօր՝ ժամը 15։00-ին, «Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը
հանդես կգա մամուլի ասուլիսով, որի շրջանակում կպարզաբանի ստեղծված իրավիճակը։

Ավելի վաղ ԿԸՀ–ն մերժել էր «Հայաստան» դաշինքի՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում–բողոքը։ Դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ դիմելու են նաև ՍԴ՝ պահանջելով նոր ընտրություն կամ մանդատների բաշխման նոր կարգ։

--00—ԼՄ