Քննարկվել է Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 30 հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հայերիի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը:

Քննարկվել են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը, երկու երկրների միջև էլեկտրական հոսանքի փոխադարձ մատակարարումների կազմակերպման խնդիրները:

Զրույցի ընթացքում հստակեցվել են առաջիկա ամիսների ընթացքում կողմերի պատվիրակությունների փոխայցելությունների ժամկետները:

--00—ՄՀ