Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզների աշխատանքները կասեցվել են աղտոտված ջրի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Հասարակական

Վաղ առավոտվանից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի քանի բնակիչներ ահազանգել են, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն:Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: Այս մասին հայտնում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից։

«Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները: Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը: Իրավիճակը վերահսկողության տակ է»,- ասված է հայտարարությունում։

--00--ԿԿ