ՍԴ-ում առաջին անգամն է ընտրությունների մասին վեճը քննության առարկա դառնալու․ Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

 

«Հայաստան» դաշինքը Սահամանադրական դատարան է դիմել ԿԸՀ հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։  Այս մասին ասուլիսում հայտնեց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«ՍԴ-ն քննության առարկա է դարձնելու թե՛ քանակական, թե՛ որակական խախտումները։ Ներկայացրել ենք 12 կետից բախկացած դիմում իր վերլուծություններով»,- ասաց Վարդևանյանը։

Նա շեշտեց, որ ՍԴ-ում առաջին անգամն է ընտրությունների մասին վեճը քննության առարկա դառնալու․

«2018 թ․  մինչ օրս ընտրական վեճերով ՍԴ-ում քննություն չենք ունեցել»։

--00--ԿԿ