«Պատիվ ունեմ» դաշինքը դիմեց ՍԴ՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Քաղաքական

Քիչ առաջ «Պատիվ ունեմ» դաշինքը Սահմանադրական դատարան է մուտքագրել ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումը: Այս մասին 24News-ին տեղեկացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

Նշենք, որ այսօր լրանում էր ընտրության մասնակցած քաղաքական ուժերի Սահմանադրական դատարան դիմելու և ընտրության արդյունքները վիճարկելու ժամկետը:

Այսօր ՍԴ դիմումներ են ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքը, «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։

Խորհրդարան անցած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները Սահմանադրական դատարան են դիմել առանձին հայցով:

--00--ԿԿ