Իրար քրֆելով, պաչ պռոշտով մտան ԱԺ. պասերով Նիկոլն ինչքան ուզեց խփեց. սա խայտառակություն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

«90-ականներին է մեկ անգամ ընտրություն եղել, և դրանից հետո Հայաստանում ընտրություն տեղի չի ունեցել, եղել է պարտադրված քվեարկություն, իսկ վերջում արդեն քվեաթերթիկների կեղծում։ Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք՝ դեռ երբվանից էին զինվորներին դարձնում ընտրական կարուսելի որոշիչ մաս և պարտադրում քվեարկել իշխող ուժի օգտին, այլ խոսքով՝ բանակը միշտ եղել է «ինչքան ուզենք, էդքան կխփենք» տվյալները ապահովողը։ Դրա համար էլ մենք բանակը քայքայեցինք, այդպես եղել է Վազգեն Սարգսյանի օրոք, այդպես եղել է Միքայել Հարությունյանի օրոք, այդպես եղել է Սեյրան Օհանյանի ժամանակ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավին իրար պաս տալով, սկզբում վերջին հայհոյանքներով, ապա պաչ-պռոշտով մտան խորհրդարան։

«Մեզ սպասվում է շոգ ամառ և ավելի շոգ քաղաքական աշուն, և Քոչարյանն ինչ-որ բաներ ձեռք կբերի»,-նշել է Մանուկյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԿԿ