Սյունիքում գործընթաց է սկսվում. արտահերթից առաջ օգնություն են բաժանել. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

նկար

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը՝ հուլիսի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քննչական վարչության մի խումբ իրավապահներ մեկնում են Սյունիքի մարզ:

Բանն այն է, որ իրավապահ համակարգը տեղեկություններ է ստացել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ համայնքների ղեկավարներն իբր օրինական ճանապարհով օգնություն են տվել քաղաքացիներին, ինչը իրավապահ համակարգում դիտարկվել է որպես կաշառք:

Եվ հիմա, մեր տեղեկություններով, իրավապահները մեկնում են Սյունիք՝ այդ ահազանգերի հետքերով բացահայտումների նպատակով: Ըստ էության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պողպատյա մանդատը գործի է դրվում, եւ Սյունիքի մարզի մի քանի համայնքի ղեկավարներին պատժելու գործընթաց է սկսվում, թեեւ Փաշինյանը մյուս կողմից էլ խոսում է համերաշխությունից, այդպիսի ձեռք է մեկնում»:

--00—ԼՄ