3 տարածքներում դեռ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է. հուլիսի 4-6-ը տեղումներ չեն լինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 4, 24News

նկար

Հուլիսի 4-9-ը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Հանրապետության տարածքում` հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 7-9-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև 5-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 7-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: