Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. տան լոգարանում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 4, 24News

դի

Հուլիսի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 08:30-ի սահմաններում, ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել, գրում է shamshyan.com-ը։   

Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանի առաստաղից՝ հակի թելով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արմեն Մ.-ի դին:  

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  

Դեպքի փաասով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:   Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: