«Վառե՛լ հայերին»․ Կարագանդա քաղաքում զանգվածային ցույցեր են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 6, 24News

Հունվարի 6-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում զանգվածային ցույցեր են։ Պատճառը հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանի մոտ հայերի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքն ու դանակահարությունն է: Ցույցի մասնակիցները վանկարկել են «վառե՛լ հայերին», ինչպես նաև պահանջել են անցկացնել սպանության անկողմնակալ հետաքննություն:

Հիշեցնենք, որ դանակահարության հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը վիրավորվել: Ծեծկռտուքի մասնակիցներ հայազգի Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Կաիր Նադիրբեկովը ձեբակալված են, իսկ Նարեկ Գուրուրյանը հետախուզվում է: