Վրաստանում ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ արտասահմանցու են դանակահարել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 5, 24News 

․

Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի շքերթ անցկացնելու դեմ հանդես եկողների բողոքի ակցիայի ժամանակ տեղի բնակիչներից մեկը դանակով հարձակվել է արտասահմանցի մի տղամարդու վրա: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության համաձայն հարձակում իրականացնողը ձերբակալվել է, իսկ դանակով վիրավորում ստացած անձը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

Աղբյուրի հաղորդմամբ՝ արտասահմանցին, որը զբոսնում էր քաղաքով, դանակի երկու հարված է ստացել, իսկ հարձակման պատճառն այն էր, որ ականջօղ էր կրում:

Վրաստանի ՆԳՆ-ն, հղում անելով ձերբակալված տղամարդու հարազատներին, հայտնել է, որ ավելի վաղ նրա մոտ հոգեբանական խնդիրներ են նկատվել: Նրան կարող է 7-15 տարվա ազատազրկում սպառնալ:

--00--ԱՀ