Ռուս խաղաղապահները բժշկական և հումանիտար աջակցություն են ցուցաբերել հաթերքցիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

նկար

Ռուս խաղաղապահների մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն ու ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները մարդասիրական-բժշկական ակցիա են կազմակերպել Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Տեղի բնակիչներին ընդունելու և որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար գյուղի հիվանդանոցի մոտ ռազմական բժիշկները տեղադրել են դաշտային շարժական բուժկետ։ Բնակիչները սպասում են ռուս զինվորական բժիշկների ժամանմանը:

«Մենք մոտ 1600 հոգանոց բնակչություն ունենք։ Չորս բժիշկ՝ երկու թերապեւտ, երկու մանկաբույժ: Կարծես թե գլուխ հանում ենք, բայց նեղ մասնագետների՝ հատկապես ակնաբույժի ու քիթ-կոկորդի մասնագետի պակաս կա», - ասել է Հաթերքի գյուղական տեղամասի հիվանդանոցի վարիչ Ալեք Մակյանը։

Հատուկ նշանակության ջոկատի բժիշկների կողմից խորհրդատվական և որակյալ բժշկական օգնություն է ցուցաբերվել շուրջ երկու հարյուր պացիենտի։ Բացի այդ, բոլոր ցանկացողները կարողացել են հանձնել ՊՇՌ-թեստեր։

«Հաթերքի բնակիչները դիմել են մարդասիրական օգնություն ցուցաբերելու խնդրանքով ։ Որոշում է կայացվել օգնություն ցուցաբերել հետևյալ բժշկական կազմով՝ ակնաբույժ, օտոլարինգոլոգ, վնասվածքաբան, սրտաբան, այդ բնակավայրի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար», - ասել է բժշկական ջոկատի պետ Մարատ Խաթագովը։

Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն էլ բազմազավակ ընտանիքներին, հարկադիր տեղահանվածներին եւ կարիքավոր տեղացիներին տրամադրել են պարենային հավաքածուներ, առաջին անհրաժեշտության առարկաներ, տաք իրեր եւ մանկական խաղալիքներ։

«Այսօր ակցիաից օգտվել է 61 ընտանիք, որոնցից 30 -ը հարկադիր վերաբնակեցվածներ են, 20 բազմազավակ ընտանիքներ, որոնց 5-ից ավելի երեխա կա, մնացած ընտանիքները հայտնվել էին անբարենպաստ պայմաններումլ», - հայտնել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Հումանիտար ակցիայի ընթացքում փոխանցվել է յոթ ու կես տոննա բեռ։

--00—ԼՄ