«Wizz Air» ավիաընկերությունը Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթեր կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

նկար

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Wizz Air» ավիաընկերությունը հուլիսի 7-ից Վիեննա-Երևան-Վիեննա երթուղով չվերթեր կիրականացնի։

Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար դիմել ավիաընկերություն:

--00—ԼՄ