Աշտարակում ապօրինի հրազեն է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Աշտարակի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ մի սպիտակ «Մերսեդեսում» ապօրինի զենք կա: Հուլիսի 2-ին, կեսգիշերն անց, մեքենան հայտաբերվեց Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում: Վարորդի ներկայությամբ կատարվեց զննություն: Սրահից հայտնաբերվեց գործարանային համարով հրազեն, որը փաթեթավորվեց ու կնիքվեց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Մերսեդեսի» վարորդը, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

--00--ԿԿ