Ադրբեջանցիները Խնածախում գողացած անասունները վերադարձրել են բանակցությունների արդյունքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Սյունիքի մարզի Խնածախ համայնքի անասունները, որոնք վաղ առավոտյան հայտնվել էին ադրբեջանական կողմում, վերադարձվել են։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Հիշեցնենք, որ գյուղի բնակիչն իր երեխայի հետ անասուններին արոտի էր տարել, իսկ Ադրբեջանի սահմանապահները, օգտվելով առիթից, անասուններին տարել էին իրենց կողմը։

Շադունցը նշեց, որ միջադեպից հետո բնակիչն անմիջապես իրեն է դիմել, ինքն էլ զանգել է առաջին բանակային կորպուսի հրամանատարին, և 2,5 ժամ բանակցելուց հետո անասուններին հետ են բերել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ