Ջիվան Գասպարյանի ստեղծագործությունը, նրա ելևէջները շատ երկար կմնան մեզ հետ. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Հասարակական

Մեծ ցավով տեղեկացա Վարպետի երկրային կյանքի ավարտի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Լեգենդար երաժիշտ, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիվան Գասպարյանի ստեղծագործությունը, նրա ելևէջները դեռ շատ երկար կմնան մեզ հետ՝ թախիծի և ուրախության ժամերին, իսկ դուդուկի տարածման գործում նրա ահռելի ջանքը անգնահատելի ժառանգություն է՝ մեր ազգային երաժշտարվեստի զարգացման համար:

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Վարպետ»,- գրել է Մարությանը:

--00--ԿԿ