Թուրքական հետախուզությունը Ղրղզստանում առևանգել է գյուլենական շարժման ներկյացուցչին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

գյուլենական

Ղրղզստանը բողոքի նոտա է հանձնել Թուրքիայի դեսպան Սադըք Դողանին՝ կապված Թուրքիայի հետախուզական  ծառայության կողմից Ղրղզստանի քաղաքացի Օրհան Ինանդիի առևանգման, ապա կալանավորման հետ: Դեսպանը խորհրդակցությունների նպատակով հրավիրվել էր Ղրղզստանի ԱԳՆ։  Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Ինանդին ըստ թուրքական կողմի՝ համարվում էր Միջին Ասիայում գյուլենական շարժման ղեկավարը, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց։ 

Ինանդիի կալանավորման լուրը հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երեկ կայացած անվտանգության խորհրդի նիստից հետո։ 

Ղրղզստանում բողոքի ակցիաներ են սկսվել տեղի ունեցածի կապակցությամբ։ Նույնիսկ Ինանդիի հարազատները մեղադրել են երկրի իշխանություններին անգործունեության մեջ։

--00—ՄՀ