ՀՀ ոստիկանապետը նոր նշանակումներ է արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Վահե Ղազարյան

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը մի շարք նոր նշանակումներ է արել: Նշանակումները ներկայացնում ենք ստորև.

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանը։

Ոստիկանության Արարատի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Արթուր Հակոբյանը։

Ոստիկանության Արագածի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գրիգոր Ամրիխանյանը։

Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Սասուն Հարությունյանը։

Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Ղարիբ Հովսեփյանը։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գեւորգ Ազիզյյանը։

Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Արամ Չթչյանը։

Ոստիկանության Կոտայքի բաժնի, Գառնիի բաժանմունքի պետ է նշանակվել ոստիկանության կապիտան Գեւորգ Բուռնազյանը։

Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Վաղինակ Ավետիսյանը։

Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սերգո Մարկոսյանը։

Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Հակոբյանը։

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը։

--00—ՄՀ