Վիլայեթի և գուբեռնիայի արանքում պետք է ընտրենք Հայաստանը․ Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

«Հայաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, մենք չենք ճանաչում Թուրքիային։ Հայերի հարցը դամոկլյան սրի պես կախված է Թուրքիայի վրա, չպետք է նրանց ազատենք այդ կարծրատիպից»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց թյուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, մեր զրուցակիցն այն համոզմունքը հայտնեց, որ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնում է ոչ թե Ռուսաստանը, այլ Հայաստանի ներկայիս իշխանությունը։

Նրա խոսքով՝ մենք ինքնուրույնության պակաս, երբեմն զրոյական վիճակ ունենք։

«Որոշ պետական ատրիբուտներ բուտաֆորիկ տպավորություն են թողնում»։-հավելեց Մելքոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ